ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
ԵՊԲՀ. Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ՔԿԱ պրակտիկայում
![ԵՊԲՀ. Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ՔԿԱ պրակտիկայում ԵՊԲՀ. Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ՔԿԱ պրակտիկայում](up/article/big/file_48482_4432140.jpg)
Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ՔԿԱ պրակտիկայում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկայում արդեն ներդրվել են լազերային վիրահատություններ ՔԿԱ օրգանների հիվանդությունների կապակցությամբ:
Առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ իրականացվեց տոնզիլէկտոմիա՝ Revolix տուլիումային լազերի կիրառմամբ: Իր առանձնահատուկ պարամետրերի շնորհիվ Revolix տուլիումային լազերը գործնական կիրառման լայն հնարավորություն է տալիս օթորինոլարինգոլոգիայի բոլոր ոլորտներում: Կոկորդի ուռուցքների և նշիկների հատման (տոնզիլէկտոմիա) պարագայում Revolix-ը անգերազանցելի է, որտեղ բացահայտում է իր յուրահատուկ հնարավորությունները՝ հյուսվածքների հատման տեղում հրաշալի հեմոստազով։ Այն չի առաջացնում լայնածավալ այրվածքային նեկրոզ կտրվածքի շրջանում, քանի որ թափանցում է 1 միլիմետրից ավելի քիչ խորությամբ, ինչը հատկապես կարևոր է տոնզիլէկտոմիայի իրականացման ընթացքում: Բացի դա, տուլիումային լազերը բացարձակապես անարյուն ազդեցություն է ունենում քթի լորձաթաղանթի վրա, առաջացնելով լորձաթաղանթի կրճատում և փափուկ հյուսվածքների կոագուլյացիա։ Սահմանային և հարակից հյուսվածքները մնում են մաքուր և հեշտ են տարբերակվում։ Անատոմիական կաուցվածքները լիարժեք պահպանվում են՝ հետվիրահատական վերքի նվազագույն բորբոքմամբ։
Revolix լազերը հատուկ մշակված է առավել քիչ ինվազիվ միջոցառումների և վիրաբուժական միջամտությունների անցկացման, բժիշկների և հիվանդների պահանջների բավարարման համար: Այն մեր օրերում հասանելի ամենաժամանակակից լազերային տեխնոլոգիան է: Մեթոդի ներդրման նպատակով մասնագետներն անցել են լազերային օթորինոլարինգոլոգիայի վերաբերյալ վերապատրաստման հատուկ դասընթացներ և վարժանքներ Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի՝ լազերային վիրաբուժության առաջատար կենտրոնում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ականջակալի վնասը. erebunimed.com Ականջակալի վնասը. erebunimed.com](up/article/small/file_63547_5820847.jpg)
Ականջակալը չի կարելի օգտագործել 3 ժամից ավելի, առավել վտանգավոր են փոքր ականջակալները, մանրամասնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար Գեղամ Խանդանյանը...
![](images/calendar.png)
![Բարձիթողի խոանալ մեծ պոլիպի վիրահատություն․ ՔԿԱ կլինիկայի ղեկավար, բ. գ. թ. Վասակ Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am Բարձիթողի խոանալ մեծ պոլիպի վիրահատություն․ ՔԿԱ կլինիկայի ղեկավար, բ. գ. թ. Վասակ Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62207_3910279.jpg)
Ի՞նչ տարիքի էր կլինիկա դիմած բուժառուն և ի՞նչ գանգատներ ուներ։
Մեր կլինիկա էր դիմել 14 տարեկան երեխա, ով գանգատվում էր դժվարաշնչությունից...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. 8-ամյա երեխայի ձայնի խնդիրներն արդեն անցալում են ԵՊԲՀ. 8-ամյա երեխայի ձայնի խնդիրներն արդեն անցալում են](up/article/small/file_60907_6665250.jpg)
Տավուշի մարզի Իջևան քաղաքից 8-ամյա երեխան ծնվել է սրտի բնածին արատով:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականացվել է սրտի բաց վիրահատություն: Հետվիրահատական շրջանն ուղեկցվել է...
![](images/calendar.png)
![Ականջի արմատական վիրահատություն՝ համալսարանական փորձառու մասնագետի կողմից Ականջի արմատական վիրահատություն՝ համալսարանական փորձառու մասնագետի կողմից](up/article/small/file_60779_2699314.jpg)
«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում շարունակվում է քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը...
![](images/calendar.png)
![Վտանգավո՞ր են, արդյոք, քթի պոլիպները. nairimed.com Վտանգավո՞ր են, արդյոք, քթի պոլիպները. nairimed.com](up/article/small/file_57900_1370970.jpg)
Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...
![](images/calendar.png)
![Հայաստանում առաջին անգամ կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո Հայաստանում առաջին անգամ կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո](up/article/small/file_55904_7081095.jpg)
«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը:
Պացիենտը 50 տարեկան տղամարդ էր, որի մոտ հայտնաբերվել էր լեզվի տարածված քաղցկեղ...
![](images/calendar.png)
![Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55072_7970679.jpg)
2019թ. հուլիսին Արմենիա ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում` այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից...
![](images/calendar.png)
![Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից](up/article/small/file_53633_707392.jpg)
15.07.2019թ. «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից` մինչև 39°C...
![](images/calendar.png)
![Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում. nairimed.com Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում. nairimed.com](up/article/small/file_52547_5397227.jpg)
Հագեցված լինելով նորագույն սարքերով` «Նաիրի» ԲԿ գործող լսողական կենտրոնը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության հետ կապված ցանկացած խանգարումներ: Կենտրոնում իրականացվում են հետևյալ...
![](images/calendar.png)
![Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com](up/article/small/file_51910_344940.jpg)
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում յուրաքանչյուր օր բացառիկ վիրահատություններ են իրականացվում: Յուրաքանչյուր պացիենտ իր խնդրով յուրօրինակ փորձ է փոխանցում մասնագետներին...
![](images/calendar.png)
![Ցողունային բջիջներով բուժումը երեխային փրկեց խլությունից. biostem.am Ցողունային բջիջներով բուժումը երեխային փրկեց խլությունից. biostem.am](up/article/small/file_50615_7332317.jpg)
Ամերիկացի գիտնականներն ավարտում են երեխաների մոտ լսողության վերականգնմանն ուղղված բջջային թերապիայի փորձարկումները: Եղանակի հիմքում պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջներն են...
![](images/calendar.png)
![Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «Նաիրի» բժշկական կենտրոնում Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «Նաիրի» բժշկական կենտրոնում](up/article/small/file_50396_2537155.jpg)
«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործում է լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակ (MEDLOR ՍՊԸ), որտեղ կատարվում են լսողության հետ կապված արդի բոլոր հետազոտությունները, ինչը հնարավորություն է տալիս...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYG2JkEB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403